Զելենսկին կարգադրել է ստուգել ուկրաինացի պաշտոնյաներին ստի դետեկտորի միջոցով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարգադրել է պարզել՝ պետական պաշտոնյաներից ով է թույլ տվել ընդերքի գործարքի մանրամասների արտահոսք: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Դրան է հանգեցրել Գերագույն Ռադայի պատգամավորներից մեկի կողմից համաձայնագրի մանրամասների հրապարակումը։ Զելենսկին արտահոսքը «տարօրինակ» է անվանել։
Այժմ Ուկրաինայի առաջնորդը կարգադրել է պարզել արտահոսքի մեղավորին պոլիգրաֆի միջոցով, պնդում Է FT-ն: Պարբերականի կողմից հարցված ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցների արդեն ստուգել են ստի դետեկտորով։
