Թրամփի մաքսատուրքերը մեկ տարում երկրի տնտեսությանը կարող են 600 միլիարդ դոլար բերել. ԱՄՆ ֆինանսների նախարար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առևտրային գործընկերների մաքսատուրքերը կարող են տարեկան 300-600 միլիարդ դոլար բերել ԱՄՆ-ի տնտեսությանը, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:
«Կարո՞ղ է դա լինել տարեկան 300-ից մինչև 600 միլիարդ դոլար: Իհարկե»,- ասել է Բեսենտը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում:
Նա բացատրել է, որ մաքսատուրքերից եկամուտները ժամանակի ընթացքում պետք է նվազեն, քանի որ դրանց վերջնական նպատակն է արտադրությունը վերադարձնել ԱՄՆ, ինչը նոր եկամուտներ կբերի ԱՄՆ տնտեսությանը:
