«Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)
Այլ
27-ամյա մոդել, «Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսին արժանացած Գյուլեր Էրդողանը մահացել է ոստիկանությունից փախչելիս։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Գիշերային ակումբում հանգստանալուց հետո աղջիկը հարբած վիճակում նստել է ղեկին, սակայն նրան կանգնեցրել են անցակետում։ Սակայն Էրդողանը լքել է մեքենան եւ փորձել թաքնվել ոստիկանությունից։
Աղջիկը վազել է վերգետնյա անցումով, սակայն կորցրել է հավասարակշռությունը և ընկել է ճանապարհի երթեւեկելի հատվածվի վրա։
Հաղորդվում է, որ այդ պահին ավտոմեքենա է անցնելիս եղել։ Մոդելը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, ոստիկանությունը հետաքննում է մահվան դեպքը։
