Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
ՏեսանյութերՀռոմի պապ Ֆրանցիսկոսը երկու շաբաթ առաջ կլինիկայից դուրս գրվելուց հետո, որտեղ նա 38 օր էր անցկացրել կրկնակի թոքաբորբի պատճառով, կիրակի առավոտյան անակնկալ կերպով հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հատուկ հոբելյանական պատարագի ժամանակ՝ ի պատիվ հիվանդների և առողջապահության:
Պոնտիֆիկոսը սայլակով, ձեռքերը վեր բարձրացրած ողջունել է ամբոխին, որին հաջորդել են նրանց հոտնկայս ծափահարությունները։
«Բարի կիրակի բոլորին։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ի սրտե»,- հավաքվածներին դիմել է Հռոմի պապը:
