Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)
Ժամանց
Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի դուստրը՝ Ջինա Շումախերը, երեխա է լույս աշխարհ բերել։
Այսպիսով, 55-ամյա Միխայելn ու նրա կինը՝ Կորինան, դարձել են տատիկ ու պապիկ։ Ջինան աղջիկ է լույս աշխարհ բերել:
«Բարի գալուստ աշխարհ, Միլի: Ծնվել է մարտի 29-ին: Մենք անսահման օրհնված ենք, որ ունենք քեզ մեր կյանքում»,- գրել է Ջինան իր սոցիալական ցանցերում՝ հրապարակելով նորածին դստեր ձեռքի լուսանկարը:

