ԱՄՆ հանրապետականների մոտ 80%-ը դեմ է Ուկրաինային օգնությանը․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ հանրապետականների գրեթե 80%-ը դեմ է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելուն, գրում է Wall Street Journal-ը։
«Նոր հարցման արդյունքում՝ դեմոկրատների 83%-ը կողմ է արտահայտվել Ռուսաստանից պաշտպանվելու համար Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական օգնության շարունակմանը, մինչդեռ հանրապետականների 79%-ը դեմ է արտահայտվել դրան»,–գրում է թերթը։
Բացի այդ, ամերիկացի ընտրողների 62%-ը կարծում է, որ ԱՄՆ տարածքի ընդլայնումը, Գրենլանդիան և Կանադան ներառելով, վատ գաղափար է։ Հարցվածների միայն 25%-ն է կողմ այս գաղափարին։
Հարցման մասնակիցների մնացած 13%-ն ասել է, որ չգիտի այս հարցի պատասխանը կամ ընդհանրապես հրաժարվել է պատասխանել:
