Ինչ խորհուրդ է տվել ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին
ԱՄՆ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վաշինգտոնը գործընկերներից ակնկալում է ռազմական դաշինքի շրջանակներում պարտավորությունների ավելացում: Այս մասին քաղաքական գործիչը գրել Է X-ում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն զգալի ներդրում է ունեցել և նախատեսում է շարունակել իր աջակցությունը դաշինքին: Սակայն Ռուբիոն դաշնակիցներին կոչ է արել ուժեղացնել սեփական կարողությունները։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է «իրական դաշինք» լինի ։
«Վաշինգտոնը հույս ունի, որ Հաագայի հանդիպման ժամանակ կընդունվեն այդ ուղղությամբ հետագա և ավելի ամուր պարտավորություններ», - ամփոփել է պետքարտուղարը:
