Ինձ դուր չի գալիս Ուկրաինայի «ռմբակոծումը». Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Մոսկվայի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, սակայն իրեն դուր չի գալիս Ռուսաստանի զինված ուժերի կողմից հանրապետության «ռմբակոծումը»։ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նրա խոսքերը մեջբերել է Associated Press-ը։
«Մենք խոսում ենք Ռուսաստանի հետ, մենք կցանկանայինք, որ նրանք դադարեցնեն դա: Ես չեմ սիրում ռմբակոծությունները: Իսկ դրանք շարունակվում ու շարունակվում են», - ասել է Թրամփը:
Նա մատնանշել է հակամարտությունում կրած մեծ կորուստները և ևս մեկ անգամ հայտարարել, որ հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքն ավելի վաղ նախագահ լիներ։
