Մելիքբեկյանը հրաժարականի փոխարեն ասուլիս է տալիս
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիս է հրավիրել։ Ինչպես հայտնել է ֆեդերացիան, այն կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Լրագրողների մուտքը թույլատևրվում է միայն անցագրերով։
«Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա լինել ասուլիսին, պետք է մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 18:00, media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց մասնակցության հայտը և ասուլիսին ներկայանան իրենց լրագրողական անցագրերով: Առանց լրագրողական անցագրերի ներկայանալու դեպքում մուտքը մամուլի ասուլիսների սենյակ արգելվելու է»,-նշում են ՀՖՖ-ից։
