Թրամփը Եվրոպային պայման է առաջադրել սակագների շուրջ բանակցությունների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի հետ չի բանակցի սակագների փոփոխության շուրջ, եթե վերջինս «տարեկան մեծ գումարներ չվճարի»: Նախագահի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
«ԱՄՆ-ն չի կարող 1,9 տրիլիոն դոլար կորցնել առևտրի վրա։ Մենք չենք կարող դա թույլ տալ, հատկապես՝ մեծ միջոցներ ծախսելով ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի պաշտպանենք եվրոպական երկրները։ Ընդ որում՝ առևտրային վնասներ ենք կրում», – հայտնել Է Թրամփը։
Նա նաև բողոքել է, որ եվրոպացիները ԱՄՆ-ից մեքենաներ և սնունդ չեն գնում:
