Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումն ինչպիսի անմխիթար վիճակում է գտնվում։ «Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի։ Քանդված պատերը սպառնալիք են քաղաքացիների համար։ Իսկ հոտը նկարագրել չեմ կարողանում»,- ասում է Սարգսյանը՝ քաղաքապետարանին առաջարկելով գետնանցումը վերանորոգել, դարձնել ավտոկայանատեղի։
