Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
Հասարակություն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․):
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.463 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 6-ը ներառյալ՝ 12.897 մլն.մ³:
