Լարված իրավիճակ ու բախումներ՝ ոստիկանների և քաղաքացիների միջև
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Աշտարակի մայրուղին և պահանջում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում: Նրանք բողոքում են տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին:
Ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Քիչ առաջ վերջիններիս և ակցիայի մասնակից քաղաքացիների միջև քաշքշուկ և բախումներ սկսվեց։
Հիշեցնենք, որ պռոշյանցիները երեկ հանդիպել էին ՏԿե նախարարի հետ, բայց քանի որ հարցին լուծում չի տրվել, այսօր կրկին դուրս են եկել փողոց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
