Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում հանդիպում կունենան
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Աշտարակի մայրուղին և պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում: Նրանք բողոքում էին տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը և այժմ իրենց բողոքի ակցիան շարունակում են Պռոշյանի մշակույթի տանը։
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)