Մասկը Թրամփին համոզել է վերանայել նոր մաքսատուրքերի մասին որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով վերանայել սահմանված մաքսատուրքերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:
Պարբերականի տվյալներով՝ ուղերձը հաջորդել է սոցիալական ցանցերում Մասկի մի շարք կտրուկ հայտարարություններին, որտեղ նա քննադատել է առևտրի հարցերով Թրամփի խորհրդական Փիթեր Նավարոյին և մաքսատուրքերի ոլորտում նրա քաղաքականությունը:
Չնայած Մասկի միջամտությանը՝ Թրամփը կոշտացրել է դիրքորոշումը և սպառնացել է 50 տոկոս նոր սակագներ սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա:
