WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերել
Այլ
WhatsApp-ի օգտատերերին կոչ է արվել թարմացնել մեսենջերը վերջին տարբերակով՝ կրիտիկական խոցելիության հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է Anti-Malware պորտալը։
Հավելվածի կրիտիկական խոցելիությունն ազդում է մեսենջերի ավելի հին տարբերակների վրա՝ մինչև 2.2450.6-ը ներառյալ: Անվտանգության թերությունը թույլ է տալիս հաքերներին օգտագործել կցորդների մշակման սխալը՝ զոհերին համոզելու բացել վտանգավոր ֆայլը: Դա կարող է հանգեցնել չարամիտ ծրագրի գործարկմանը՝ նախատեսված ֆայլի փոխարեն:
WhatsApp-ի հին տարբերակների օգտատերերը վտանգի տակ են, եթե նրանց հավելվածը 2.2450.6 տարբերակից ցածր է:
