Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է արցախյան երկու կուսակցությունների հետ
Քաղաքական
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը:
Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը՝ հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում։
