ԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչպես է Թրամփը «հաճոյանում Ռուսաստանին»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «հաճոյանում է» Ռուսաստանին՝ որոշելով Մոսկվայի դեմ մաքսատուրքեր չսահմանել։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Թրամփի վարչակազմը, ըստ երևույթին, հաճոյանում է Ռուսաստանին՝ ազատելով նրան առևտրային տուրքերի վերջին փուլից և կրկնելով Կրեմլի որոշ հայացքներ», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը դեռ վերջերս դժգոհ էր Ռուսաստանի քաղաքականությունից, որը, նրա գնահատմամբ, «ձգձգում է» Ուկրաինայում հակամարտության լուծման շուրջ ընթացող բանակցությունները:
