Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին
Քաղաքական
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 31–ին Գյումրիում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, վիրավորել էր «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողին։ Միջադեպից հետո Գաբրիելյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան