ԱՄՆ-ում «վերակենդանացել» են գայլերի՝ 12 հազար տարի առաջ անհետացած տեսակը (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Colossal Biosciences բիոտեխնոլոգիական ընկերությունը «վերակենդանացրել» է այսպես կոչված «սարսափելի գայլերի» (dire wolves) տեսակը, որն անհետացել է ավելի քան 12 հազար տարի առաջ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«Դալլասյան բիոտեխնոլոգիական Colossal Biosciences <...> ընկերությունը հայտարարել է անհետացած կենդանիներին վերակենդանացելու իր հեղափոխական առաքելության նոր առաջընթացի մասին: <...> Ընկերությունը ստեղծել է երեք «սարսափելի գայլեր», մի տեսակ, որը հայտնի է դարձել «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ, բայց Երկրի վրա չի հանդիպել ավելի քան 12000 տարի»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ եղբայրներին անվանել են Հռոմուլոս և Հռեմոս՝ ի պատիվ Հռոմի լեգենդար հիմնադիրների, որոնց մեծացրել է գայլը, իսկ էգին անվանակոչել են Խալիսի՝ ի պատիվ սերիալի հերոսուհու (Դեյներիս Թարգարիեն)։
