ԱՄՆ-ը հայտնել է՝ երբ կսկսվեն ռեսուրսների գործարքի շուրջ բանակցությունները Ուկրաինայի հետ
ԱՄՆ
Ուկրաինական պատվիրակության այցը, որը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռեսուրսների համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով, տեղի կունենա ապրիլի 11-12-ը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը։
«Ուկրաինացի պաշտոնյաները այս շաբաթվա վերջին կայցելեն ԱՄՆ՝ բանակցելու համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի հանքավայրերի զարգացման և ենթակառուցվածքների վերականգնման հետպատերազմյան ծրագրերը», - գրում է թերթը:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ պատվիրակության կազմում կլինեն Ուկրաինայի էկոնոմիկայի և արդարադատության փոխնախարարներ, բայց ոչ «բարձր մակարդակի» քաղաքական գործիչներ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունները «այս փուլում պահանջում են տեխնիկական խորհրդատվություններ»։
Bloomberg-ի աղբյուրները պարզաբանել են, որ ուկրաինական պատվիրակության այցը պետք է տեղի ունենա ապրիլի 11-12-ը։
