ԱՄՆ-ում միգրանտներին սպառնում են ամենօրյա տուգանքներ և գույքի բռնագրավում․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տուգանքների մասշտաբային քաղաքականություն է ծավալում այն միգրանտների համար, որոնք դատարանի որոշումից հետո չեն լքել երկիրը: Տուգանքների օրական գումարը կկազմի մոտ 1000 դոլար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախատեսում է արտաքսման համար միգրանտներին տուգանել օրական մինչև 998 դոլարով, եթե նրանք չլքեն երկիրը, ինչպես նաև բռնագանձել նրանց ունեցվածքը տուգանքները չվճարելու դեպքում։
Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունից պահանջել է լուծել տուգանքների, չվճարված միգրանտների գույքի բռնագրավման և նրանց ակտիվների վաճառքի հարցը: Նախատեսված տուգանքները վերաբերում են մոտավորապես 1,4 միլիոն միգրանտներին:
