ԱՄՆ-ը չի օգնի Եվրոպային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում․ GB News (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Քենոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Եվրոպայում տիրող իրավիճակին, սակայն մտադիր չէ ներգրավվել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հնարավոր առճակատման մեջ: Այս մասին Նա ասել է GB News հեռուստաալիքի հետ զրույցում։
Բենոնը նաև ուշադրություն է հրավիրել ռազմական ծախսերի նկատմամբ եվրոպական երկրների անփույթ վերաբերմունքին: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի շատ առաջնորդներ չեն գիտակցում տնտեսական խնդիրների ամբողջ խորությունը, որոնց բախվում են իրենց պետությունները:
Որպես օրինակ՝ նա քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթորմերի՝ Ուկրաինա 30 հազար զինծառայող ուղարկելու մասին հայտարարությունը՝ այն անվանելով «պոպուլիստական քայլ»։
