Պենտագոնում ներողություն են խնդրել զինծառայողներից
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներողություն է խնդրել և փոխհատուցում է առաջարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար աշխատանքից ազատված զինծառայողներին: Նրանց նաև նամակներ են ուղարկվել՝ հրահանգներով հնարավոր շարք վերադառնալու մասին, հայտնում է Bloomberg-ը։
«Նախկին զինծառայողները, ովքեր հեռացվել են բացառապես COVID-19-ի դեմ պատվաստումների պատճառով, այժմ փոստով նախարարությունից ստանում են ներողության խոսքեր պարունակող նամակներ, ինչպես նաև հրահանգներ՝ ինչպես վերադառնալ ծառայության», - ասել է պաշտպանության փոխնախարարի անձնակազմի և մարտական պատրաստվածության գծով պաշտոնակատար Թիմ Դիլը:
Հաղորդվում է, որ ավելի քան 8700 մարդ ստիպված է եղել լքել բանակը պարտադիր պատվաստումների պատճառով: Գործակալությունը նշում է, որ «նրանցից ոմանք փորձել են ավելի վաղ դատարանում վիճարկել իրենց պաշտոնանկությունը, սակայն ապարդյուն»:
