Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին. Մելիքբեկյան
Սպորտ
Վերջին շրջանում հատկապես հրապարակվում են նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն ՀՖՖ–ում իմ գործունեության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Անկեղծ ասած, կարող նք այստեղ որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված և խառնակչական բնույթ։ Մեզ և, կարծում եմ, շատերին, ովքեր եփվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին․ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից»,– ասաց Մելիքբեկյանը։
Նրա կարծիքով՝ օգտագործվում է բավականին մեծ մեդիառեսուրս, ֆինանասկան մեծ միջոցներ՝ այդ նպատակին հասնելու համար։
«ՀՖՖ–ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում և շատ դեպքերում ասեկոսեներն ու մեղադրանքները կապ չունեն իրականության հետ»,– ասաց նա՝ խոստովանելով, որ, այնուամենայնիվ, իրենց աշխատանքն «իդեալական» չէ։
