Պլանավորում ենք կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին. ՏԿԵ նախարարի տեղակալ

Գերբեռնված բեռնատարների դեպքերը կանխարգելելու և վարչական իրավախախտումների մասով պատասխանատվության ենթարկելու հետ կապված խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Պլանավորում ենք տեսչական մարմինների հետ կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին, որպեսզի կանխարգելենք գերբեռնված տրանսպորտային միջոցների շարժը ճանապարհներով, որովհետև դրանք են հիմնականում ճանապարհների վնասման պատճառը:
Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
