Հրաժարական չեմ տալու. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)
Սպորտ«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Նրա խոսքով՝ հրաժարականի պահանջը, հրաժարականն ընդհանրապես և ՀԿ ղեկավար լինելն «ինստիտուցիոնալ խնդիր» են, և շատ կարևոր է՝ ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որ ընտրել են իրեն։
«Եվ ասեմ՝ շատ հստակ, բացառությամբ երկու ակումբի, մեր մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում և բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները, և՛ օբյեկտիվ խնդիրները։ Նաև այդ պատճառով եմ այդ որոշումը կայացրել»,– ասել է Մելիքբեկյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)