Մինչև մայիս համաձայնության կգանք Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետների շուրջ. Զախարովա (տեսանյութ)
Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025թ–ի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հյուպատոսության բացումը զգալի խթան կհանդիսանա առևտրի և ներդրումների, հասարակական, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և փոխշահավետ կապերի հաստատմանը այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև»,– ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
