ՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքում
ՏեսանյութերՊռոշյանի և Քասախի բնակիչները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ։ Հանդիպումն արդեն ավարտվել է, պռոշյանցիները դուրս են եկել ՀՀ կառավարության շենքից։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 8–ին, Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Աշտարակի մայրուղին և պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում: Նրանք բողոքում էին տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը և հայտնեցին, որ հաջորդ օրը պատրաստվում են հանդիպել փոխվարչապետի հետ։
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– ասել էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը