Անհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար
Քաղաքական
Գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքն ընդունվել է 2020 թվականին և անգամ 2020-ի համար կարծում եմ՝ ուշացած էր, պետք էր շատ ավելի վաղ ընդունել այս փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գույքահարկի բարձրացման հետեւանքով Երեւանի կենտրոնում ապրողներից շատերը պետք է վաճառեն բնակարանները, քանի որ չեն կարողանալու վճարել գույքահարկը:
Հարցին արդյո՞ք հենց իր համար գույքահարկը լրացուցիչ բեռ չի, Արման Պողոսյանը բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես, հակառակը, ես շատ անհարմար էի զգում, երբ, օրինակ, Ավանի Ծարավ Աղբյուր թաղամասում իմ 110 քմ մակերեսով բնակարանի համար վճարում էի 6000 դրամ հարկ տարեկան, հիմա վճարում եմ երևի 40 000 դրամի շրջակայքում, որը կարծում եմ էլի ցածր է նույնիսկ։
Համարժեքության հարցն է այստեղ կարևոր: Հանդուրժել, որ ասենք մարզային նշանակության մի քանի հեկտար արտադրական նշանակության տարածքի հարկը պետք է լիներ տարեկան 6000 դրամ կամ 10000 դրամ, կարծում եմ՝ ընդունելի մոտեցում չէ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
