Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ահազանգում է՝ ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանից հատել են Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավելի ծառ։
«Իսկ պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։
Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են, որպեսզի անտառ հիմնեն»,-գրել է նա։
