Ղազախստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
Արտաքին Քաղաքական
Ղազախստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Իրավիճակը մեկնաբանել է Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է Nur.kz-ն։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Հայաստանի հետ Ղազախստանը զարգացնում է լայնածավալ համագործակցություն՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։
Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը։ Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարեկեցություն», - ասել է Այբեկ Սմադիյարովը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան