Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները․ Սաակաշվիլի
Արտաքին Քաղաքական
Ես կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես դա կարող եմ անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ։ Հայտարարել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է 1TV. ge-ն։
«Պետք չէ որոշումներ սպասել տարբեր քաղաքական դերակատարներից։ Ես, իհարկե, ստանձնում եմ իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Ես գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, հեղինակության շնորհիվ, չէ որ ես շատ սերտ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։
Իսկ նրանք, ում հետ ես մտերիմ կապեր չունեմ, ինչպես, օրինակ, Փաշինյանը, կրկնում են այն բարեփոխումները, որոնք մենք իրականացրել ենք, այդ թվում՝ մեր հակակոռուպցիոն միջոցառումները։ Ես զգում եմ, որ ունակ եմ դրան, բայց միայն վրաց ժողովրդի և բոլոր քաղաքական ուժերի հետ միասին», - հայտնել է նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան