Լավրովը խոսել է ՀԱՊԿ նիստին ՀՀ արտգործնախարարի բացակայության մասին
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները «նկատեցին» հանդիպմանը Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ։
«Մենք դեռևս Հայաստանին համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների կատարում», - ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)