Եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակենք. ՏԿԵ նախարարը՝ Վեհարանն «ազատելու» մասին
Քաղաքական
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են «ազատելու» Վեհարանը։
Լրագրողների հետ զրույցում ասաց, թե Նիկոլ Փաշինյանը երեկ խոսել է այդ մասին, ավելացնելու բան չունի։
«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշեց նա։
Խուդաթյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակեն, ինչպես դա արել էին 2018–ի «Թավշյա հեղափոխությունից» առաջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)