ՄԻՊ-ը չի՞ տեսակցել կալանավորված կնոջն ու նրա 8-ամսական երեխային
Հասարակություն
Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, մասնագետները, հոգեբանն աշխատում են, այց են իրականացրել, հաղորդակցություն են ունեցել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լիանային ու նրա 8-ամսական երեխային կալանավայրում պահելուն՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Նա նշել է, որ այլ մանրամասներ չի կարող փոխանցել։
Հարցին՝ արդյո՞ք ինքն այցելել է կնոջն ու երեխային՝ Մանասյանը պատասխանել է.
«Ոչ, քանի որ մենք ունեինք ԵՄ անդամ պետություններից մեկից պատվիրակություն, բայց, բնականաբար, մեր բոլոր այցերի վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կստանանք»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)