Պուտինը ստիպել է Մեծ Բրիտանիային և Գերմանիային փոխադարձ պաշտպանության պայմանագիր ստորագրել․ Politico
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 17-ին Լոնդոնում կստորագրեն փոխադարձ պաշտպանության պայմանագիր, հայտնում է Politico-ն:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ պայմանագիրը պատասխան կլինի «Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականությանը», ինչպես նաև եվրոպացիների աճող մտավախություններին՝ կապված Թրամփի օրոք ՆԱՏՕ-ին «նվիրվածության» հետ:
Պայմանագիրը նաև ենթադրել է առաջիկա 10 տարվա ընթացքում հեռահար հրթիռային համակարգի համատեղ մշակում: Ներառված են նաև առևտրին, տրանսպորտին և անօրինական միգրացիային վերաբերող տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել «Բրեքսիթի» հետևանքները:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին