Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ
Սպորտ
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը:
32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա:
«Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում:
Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական պայմանագրի ժամկետը, և Ադամյանը վերադարձել է «Քյոլն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ