Շան հարձակման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։
Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել, երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ։
Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացել են վնասազերծել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)