Թրամփը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա՝ Ալիևի հետ
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին են վկայում Սպիտակ տան լրագրողների կողմից համացանցում հրապարակված տվյալները։
Հայաստանի վարչապետի հետ բանակցությունները նախատեսված են ԱՄՆ առաջնորդի հետ Երևանի ժամանակով 22:30-ին, իսկ 23:20-ին դրանք կմեկնարկեն Ադրբեջանի նախագահի հետ: Դրանից 40 րոպե անց սպասվում է Փաշինյանի, Թրամփի և Ալիևի համատեղ հայտարարությունը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հաստատել էին, որ օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,– նշված էր հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ