ԱՄՆ խոշորագույն բանկերը մերժել են Թրամփի սպասարկումը․ NYP
ԱՄՆ
ԱՄՆ խոշորագույն բանկերը՝ JPMorgan Chase-ը և Bank of America-ն, մերժել են Դոնալդ Թրամփի սպասարկումը՝ Ջո Բայդենի վարչակազմի, Դաշնային պահուստային համակարգի և այլ ֆինանսական կարգավորիչների ճնշման պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանք պնդում են՝ մերժման հիմնական պատճառը կապված է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի շուրջ ծագած սկանդալի հետ։
Պարբերականի տվյալներով՝ կարգավորիչները նախազգուշացրել են վարկային կազմակերպություններին, որ Թրամփի՝ այդ ժամանակ նախկին նախագահի փողերի պահպանումը կարող է հանգեցնել կանոնների խախտման, որոնք բանկերին արգելում են բիզնես վարել իրավաբանական անձանց հետ, որոնք «հեղինակության ռիսկ» են ներկայացնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ