Որևէ լավ սպասում չենք կարող ունենալ որևէ հանդիպումից․ Արմեն Աշոտյան
Քաղաքական
Որևէ լավ սպասում չենք կարող ունենալ որևէ հանդիպումից, անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ձմեռ պապուն։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ սպասումներ է պետք ունենալ Սպիտակ տանը կայանալիք Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումից։
«Որևէ դրական սպասում չենք կարող ունենալ մի կառավարությունից, որը հակահայկական է։ Մարդ, որը մեզ է ներկայացնում աշխարհում, մեզ դարձրել է ամենաանթասիբը, անպատիվն ու ամենավարկաբեկվածը։ Գլոբուսի վրա չկա նման ժողովուրդ, որն այսպես խայտառակ է լինում»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով. «Մենք առաջինն ենք, ով ընդունեց քրիստոնեությունը 301թ-ին և Հուդային՝ 2018թ-ին. պարադոքսների ժողովուրդ ենք»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ