Ուկրաինացի պատգամավորն ասել է՝ Կուրսկի հարձակումը ավարտվեց ողբերգությամբ
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուղլայան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի շրջանում ավարտվել է ողբերգական հետևանքով։ Նրա խոսքով՝ ԴԺՀ տարածքից բրիգադների դուրս բերումը հանգեցրել է մի շարք կարևոր քաղաքների կորստի և Ռուսաստանի բանակի առաջխաղացման՝ Պոկրովսկ և Կոնստանտինովկա։
Բեզուղլայան նաև նշել է, որ Սումսկի մարզը պաշտպանելու ժամանակը չօգտագործվեց արդյունավետ, ինչի հետևանքով ռուսական զորքերը մոտեցել են մարզկենտրոնին։ Նա քննադատել է ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին՝ հանրությունից սխալ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կուրսկի օպերացիան անվանել էր «հատուկ գործողություն», նշելով, որ այն ցույց է տվել՝ ուկրաինացիները կարող են անսպասելի հարվածներ հասցնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)