Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի մերձակայքում, անհայտ օբյեկտ է ընկել և պայթել
Աշխարհ
Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա, անհայտ օբյեկտ է ընկել և պայթել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լեհաստանի տեղական ոստիկանության աղբյուրը:
Անհայտ օբյեկտը ընկել է Լուկով օկրուգի Օսինի գյուղի եգիպտացորենի դաշտում վրա և պայթել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են այրված մետաղական և պլաստմասե բեկորներ:
Reuters-ի տվյալներով՝ տեղում աշխատում են բեկորներն ուսումնասիրող փորձագետները։ «Մենք փորձում ենք պարզել՝ ինչ առարկա է դա», - հայտնել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ