Թրամփը Իրանին հարվածելուց հետո իրեն «պատերազմի հերոս» է անվանել
ԱՄՆ
Իրանը կարող էր միջուկային զենք մշակել առաջիկա չորս շաբաթում, եթե ԱՄՆ ռազմաօդային ուժերը չռմբակոծեին միջուկային օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է իր YouTube ալիքում։
«Եվ նրանք կօգտագործեին դա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Բացի այդ, Թրամփն իրեն, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «պատերազմի հերոս»։
«Նեթանյահուն պատերազմի հերոս է, քանի որ մենք միասին ենք աշխատում։ Նա պատերազմի հերոս է։ Կարծում եմ՝ ես էլ։ Ոչ մեկին չի հետաքրքրում, բայց ես էլ եմ», - եզրափակել է ամերիկացի առաջնորդը։
Ըստ նրա՝ հենց Իրանի միջուկային օբյեկտների ամերիկյան ռմբակոծություններն էին, որոնք խանգարեցին Թեհրանին նման զենք մշակել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)