Ինչ է «շշնջացել» Թրամփը Մակրոնի ականջին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ. Fox News
ԱՄՆ
Օգոստոսի 18-ին բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցում համաձայնության գալ։ Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Հոդվածում ասվում է, որ Թրամփը մի քանի բառ է «շշնջացել» Մակրոնի ականջին, երբ բարձրախոսը դեռևս միացված է եղել։
«Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ։ Կարծում եմ՝ նա ուզում է համաձայնության գալ ինձ համար, հասկանո՞ւմ եք», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա հավելել է, որ իր խոսքերը կարող են խելագարություն թվալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)