Ռուսաստանում առաջարկում են․ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքի դիմաց՝ Օդեսայի և հարավային Ուկրաինայի միացում
Քաղաքական
Ռուսաստանի գնդապետ Վիկտոր Բարանցը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակված հոդվածում նշել է, որ Կիևը կարող է համաձայնել ՆԱՏՕ-ի զորքերի մուտքին Ուկրաինա միայն այն պայմանով, եթե Ռուսաստանի վերահսկողության տակ անցնեն երկրի հարավային շրջանները՝ ներառյալ Օդեսան և Նիկոլաևը։ Նա չի բացառել, որ հնարավոր է նաև Խարկովի միացումը, ինչը, ըստ նրա, ամբողջությամբ կկտրի Կիևին Սև ծովից։
Բարանցի խոսքով՝ եվրոպական մի շարք առաջնորդներ արդեն կողմ են արտահայտվել խաղաղության պայմանագրից հետո զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն Մոսկվան դեռևս համաձայնություն չի տվել նման նախաձեռնությանը։ Գնդապետը համոզված է, որ եթե ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվեն Ուկրաինայում, Ռուսաստանը պետք է պահանջի «հատուցողական սակարկություն»՝ հարավի միացմամբ։
Նա նաև առաջարկել է կնքել հատուկ համաձայնագիր, որը կարտոնեցնի Ռուսաստանին հարվածել Ուկրաինայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին «բոլոր տեսակի զենքերով, մինչև միջուկայինը», եթե դրանց կողմից հարձակում լինի Ռուսաստանի վրա։ Նշենք, որ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր իր պատրաստակամության մասին՝ քննարկելու տարածքային հարցերը Ռուսաստանի հետ, սակայն միայն պետությունների ղեկավարների մակարդակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)