Մակրոնի «ավանտյուրային» դիրքորոշումը չի ընկալվում ԱՄՆ-ում. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումը չի ստանում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Նրա խոսքով՝ Մակրոնի «ավանտյուրային և կոնֆրոնտացիոն» քաղաքականությունը, որը միտված է պատերազմի շարունակմանը, Վաշինգտոնում չեն ընկալում։
Լավրովը ընդգծել է, որ դրական է այն հանգամանքը, որ նման դիրքորոշումը չի գտնում ըմբռնում ԱՄՆ ներկայիս վարչակազմում։ Նա նշել է, որ Մակրոնի մոտեցումները միայն սրում են հակամարտությունը և խոչընդոտում խաղաղ կարգավորմանը։
Ավելի վաղ Մակրոնը հրաժարվել էր ընդունել խաղաղության պայմանագրի այն կետը, որով նախատեսվում էր Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Բացի այդ, նա պարտադիր էր համարել եվրոպական «զսպման ուժերի» տեղակայումը Ուկրաինայի տարածքում՝ նույնիսկ պատերազմի ավարտից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)