Մեր բարձրաստիճան հոգևորականները բռնադատված են հայրենատեր լինելու համար․ Տեր Արամ
Հասարակություն
Մեր բարձրաստիճան հոգևորականները բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արամ քահան Միրզոյանը։
Նա ընդգծեց՝ չեն համակերպվում ո՛չ պարտության, ո՛չ Արցախի կորստի հետ, ոչ էլ այսօրվա իրողություններին։
«Սա պայքար է, մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր արժեքների, հայրենիքի ու սկզբունքների համար»,-ասաց Տեր Արամը։
Հարցին, թե ինչո՞ւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով դատական նիստերին չեն մասնակցում բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես օրինակ Միքայել Սրբազանի դատական նիստին, Տեր Արամն արձագանքեց. «Ես ամենախոնարհ սպասավորն եմ, որ կարող եմ այդ հարցին պատասխանել»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)