Թուրքիան կողմ է Ուկրաինայի շուրջ համատեղ խաղաղ կարգավորմանը. Էրդողան
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույցում հայտնել է Վլադիմիր Պուտինին, որ աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման այն մոտեցումներին, որոնք ներառում են բոլոր կողմերի մասնակցությունը։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի վարչակազմը, փոխանցում է ТАСС-ը։
Էրդողանի խոսքերով՝ Անկարան պատերազմից ի վեր հետևում է իրավիճակի զարգացմանը և անկեղծորեն ձգտում է արդար խաղաղության։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան կանգնած է այն մոտեցումների կողքին, որոնք միտված են ստեղծել կայուն և երկարատև խաղաղություն՝ բոլոր կողմերի ներգրավմամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները, ինչպես նաև ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները և առևտրային հարցերը։ Ավելի վաղ էլ Պուտինը տեղեկացրել էր Էրդողանին իր բանակցությունների մասին ԱՄՆ նախագահի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)